Ինչպե՞ս և ո՞վ պետք է ներկայացնի 2024 թվականի եկամտային հարկի հայտարարագիրը՝ ամեն բան, ինչ դուք պետք է իմանաք

Ձեր նպատակն է հիմնել կամ ընդլայնել բիզնեսը Հայաստանում՞։ Թե դուք տեխնոլոգիական ստարտափ եք, ներդրող կամ միջազգային ընկերության սեփականատեր, Հայաստանի հարկային համակարգը առաջարկում է պարզեցված և ձեռնարկատիրական միջավայր։ Այս հոդվածում ներկայացնում ենք հիմնական հարկային առավելություններն ու սպասվող բարեփոխումները։

Ո՞վ պետք է հայտարարագիր ներկայացնի

2024 թվականի համար նախքան 2025 թվականի նոյեմբերի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները (բացառությամբ անջատ հասուն տարեկան անձանց), որոնք՝

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող
  • 2024 թվականի ընթացքում ստացել են քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են պետական կամ համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են այն առևտրային կազմակերպության մասնակից, որը 2023 թ.-ի արդյունքներով հայտարարագրել է 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ
  • 2024 թվականին համարվել են իրավաբանական անձի իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն

Ի՞նչ պետք է հայտարարագրենք և ինչպե՞ս

այտարարագրերը պետք է ներկայացնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝
👉 http://self-portal.taxservice.am«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ» բաժնում։

Կայքում որոշ տվյալներ նախապես լրացված կլինեն հարկային գործակալների միջոցով փոխանցված տվյալների հիման վրա։ Անհրաժեշտ կլինի միայն լրացնել կամ ստուգել մնացած դաշտերը։

Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման
ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է շեմ՝ 300,000 դրամ։ Դրա ներքո ստացված որոշ չհարկվող եկամուտները կարող են չհայտարարվել, օրինակ՝

  • Նվիրատվություններ
  • Գույքի փոխանցում
  • Անհատույց կամ տոկոսազուրկ փոխառություններ
  • Միանգամյա եկամուտ

⚠️ Շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին առանձին, ոչ թե գումարային հաշվարկով։

Հայտարարագրի ներկայացման և համակարգից օգտվելու համար պահանջվում է էլեկտրոնային նույնականացում և ստորագրություն։

Նույնականացման տարբերակներ

Տարբերակ 1․ Բջջային հեռախոսով (Mobile ID)

  • Պետք է ունենալ ID քարտ
  • ID քարտով և հեռախոսով այցելել բջջային օպերատորի սպասարկման կենտրոն SIM քարտը փոխարինելու համար
  • Օպերատորի աջակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը

Տարբերակ 2․ ID քարտ + ընթերցող սարք

  • Պետք է ունենալ 2023թ․ փետրվարի 15-ից առաջ ստացված չիպ պարունակող նույնականացման քարտ
  • Պետք է ունենալ քարտ ընթերցող սարք, որը կարելի է ձեռք բերել ekeng.am-ից
  • ekeng.am կայքում ակտիվացնել քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն

Տարբերակ 3․ Պարզեցված լուծում Documan-ի միջոցով
Դիմեք Documan ընկերությանը, և մեր մասնագետները կկատարեն հայտարարագրման գործընթացը Ձեր փոխարեն՝ արագ և առանց բարդությունների։

👉 With Documan, the process becomes faster, easier, and stress-free.

Պատրա՞ստ եք քննարկել Ձեր հարցը