Documan™ Իրավական և Բիզնես Լուծումներ:

Հայաստանում բիզնես սկսելը կամ կացությունը դառնում են հեշտ Documan-ի օգնությամբ։ Մեր փորձառու թիմը և լայն կապերն ապահովում են արդյունավետ և պարզեցված ընթացակարգ։

Սկսած կազմակերպության գրանցումից և կացության կարգավիճակից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ներդրումային գործընթացի ուղեկցում և կորպորատիվ վերակազմավորում՝ մենք առաջարկում ենք հուսալի և արդյունավետ ծառայություններ։ Ցանկացած ձեռնարկատերի, ներդրողի կամ ֆրիլանսերի հաջողությունը մեր առաջնահերթությունն է։

Documan™ Հարթակ

Բիզնես

Մենք լուծել ենք հերթերի և փաստաթղթերի հետ կապված հարցերը։ Ամբողջ գործընթացը կառավարվում է մեր հարթակի միջոցով: Տրամադրում ենք հաճախորդներին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրման և ներկայացման նպատակով․ կա՛մ Ձեր հասցեում (Երևան քաղաքում), կա՛մ մեր գրասենյակում:

Կացության կարգավիճակ

Ողջ գործընթացը՝ դիմելու հիմքի ընտրությունից մինչև անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը, պարզեցվել է Documan™ հարթակի միջոցով։ Տրամադրում ենք հաճախորդներին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրման և ներկայացման համար՝ կա՛մ իրենց հասցեում (Երևան քաղաքում), կա՛մ մեր գրասենյակում:

Օգնություն

Օտարերկրյա և նույնիսկ տեղական ձեռներեցները կարող են բախվել Հայաստանի օրենսդրության հետ կապված մարտահրավերների: Մենք լավ տեղեկացված ենք և պատրաստ ենք առաջարկել ամսական սպասարկման ծառայություններ՝ հարմարեցված Ձեր հատուկ կարիքներին:

Documan™ Առաջնահերթություններ

Նորարարություններ

Documan™ նորարարական ընկերություն է, որն ունի մասնագետների մեծ թիմ, ներառյալ իրավաբաններ, հաշվապահներ և ՏՏ մասնագետներ: Մեր առաջնահերթ նպատակն է օրեցօր կատարելագործել և պարզեցրել Ձեր իրավական և հաշվապահական գործընթացները:

Նորարարություններ

Documan™ նորարարական ընկերություն է, որն ունի մասնագետների մեծ թիմ, ներառյալ իրավաբաններ, հաշվապահներ և ՏՏ մասնագետներ: Մեր առաջնահերթ նպատակն է օրեցօր կատարելագործել և պարզեցրել Ձեր իրավական և հաշվապահական գործընթացները:

Ազատություն և ճկունություն

Կատարեք մի քանի քայլ՝ համակարգում գրանցվելու և պատվեր գրանցելու նպատակով։ Անկախ անհատական կարիքներից Documan™-ի հաճախորդները տարբեր ծառայություններից օգտվելիս ստանում են աջակցություն, և մեր ներկայացուցիչը կազմակերպում է համապատասխան փաստաթղթերի ներկայացման ամբողջ գործընթացը:

Տվյալների պաշտպանություն

Մենք ներդրել ենք պաշտպանության մի քանի շերտեր՝ հաճախորդների տվյալների պաշտպանությունն ապահովելու համար: Բացի այդ, Ձեր տվյալները պաշտպանված են օրենքով:

Միշտ հասանելի՝ առաջացած ցանկացած հարցի լուծում տալու համար

1

Որոշումների արագ կայացում

Դուք կարող եք ակտիվացնել ծառայությունները Ձեր հաշվի, առցանց վիրտուալ խորհրդատուի կամ հեռախոսազանգի միջոցով: Մենք նաև անհատական օգնություն ենք ցուցաբերում մեր գրասենյակում, կամ մեր ներկայացուցիչը կարող է Ձեզ հետ հանդիպել նշված հասցեով (Երևան քաղաքում)՝ փաստաթղթերի ստորագրման և/կամ ներկայացման նպատակով։

2

Գիտենք նախապես

Մենք հաջողությամբ վարել ենք տարբեր բնույթի և բարդության գործեր և պատրաստված ենք նաև Ձերը լուծելու համար:

3

Արագ արձագանքման մեխանիզմ

Մենք գիտակցում ենք Ձեր հարցերի կարևորությունը և միշտ պատրաստ ենք օգնելու: Խնդրում ենք ազատորեն կապվել մեզ հետ, և մենք անմիջապես կարձագանքենք ձեր հարցմանը:

Մենք մատուցում ենք մի շարք իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

Նոտարական թարգմանությունից մինչև Հայաստանում կարևոր բիզնես գործառնությունների կազմակերպման հարցերում աջակցություն

Մեր նպատակն է պարզեցնել ամբողջ գործընթացը

Ավտոմատացված գործընթացներ

Դուք կշրջանցեք հերթերը և կնվազի սխալների հավանականությունը, մինչդեռ մեր թիմը կառաջարկի լրացուցիչ աջակցություն:

Հաստատված կապեր

500+ ընթացիկ և ավարտված գործեր. մենք տիրապետում ենք փաստաթղթերի ներկայացման գործընթացին և փորձառու ենք պետական մարմիններում ներկայացուցչություն իրականացնելու հարցում:

Պատրաստ ենք լսել

Մենք կպատասխանենք հարցերին և կքննարկենք ցանկացած խնդիր։ Զանգահարեք, գրեք կամ համեցեք մեր գրասենյակ։

Վերջին հոդվածները

Ինչպե՞ս և ո՞վ պետք է ներկայացնի 2024 թվականի եկամտային հարկի հայտարարագիրը՝ ամեն բան, ինչ դուք պետք է իմանաք

2024 թվականի հարկային տարվա ավարտին հարկային մարմիններին եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ որոշ քաղաքացիներ և կազմակերպություններ: Հարկային օրենքները հստակ սահմանում են, թե ովքեր պետք է կատարեն այս պարտավորությունը մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը: Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ովքեր են պարտավոր ներկայացնել իրենց հարկային հայտարարագիրը 2024 թվականի համար և բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք պետք է հաշվի առնեն ՀՀ ռեզիդենտները՝ անկախ նրանց աշխատանքի ձևից կամ բիզնես գործունեությունից:

Հայաստանում բիզնեսի համար շահավետ հարկային միջավայր․ հիմնական առավելություններն ու 2024-ի բարեփոխումները

Ձեր նպատակն է հիմնել կամ ընդլայնել բիզնեսը Հայաստանում՞։ Թե դուք տեխնոլոգիական ստարտափ եք, ներդրող կամ միջազգային ընկերության սեփականատեր, Հայաստանի հարկային համակարգը առաջարկում է պարզեցված և ձեռնարկատիրական միջավայր։ Այս հոդվածում ներկայացնում ենք հիմնական հարկային առավելություններն ու սպասվող բարեփոխումները։

Ինչու՞ Հայաստանի պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայությունները կարևոր են ձեր բիզնեսի հաջողության համար

Սկսում եք ստարտափ կամ ընդլայնում եք բիզնեսը Հայաստանում՞։ Հաշվապահությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր բիզնեսի ֆինանսական կայունության համար։ Հայաստանը առաջարկում է շահավետ հարկային համակարգ, սակայն հարկային և հաշվապահական բարդությունները կարող են դժվարություն առաջացնել։ Ահա թե ինչու է կարևոր վստահել մասնագիտական հաշվապահական ծառայություններին Հայաստանում։

Ինչո՞ւ Հայաստանում կրիպտո բիզնես սկսել

Հայաստանը վերածվում է ռազմավարական վայրի կրիպտո բիզնեսների համար՝ իր համեմատաբար բաց կարգավորողական միջավայրի և կրիպտո գործարքների նկատմամբ խիստ վերահսկողության բացակայության շնորհիվ։ Հաշվի առնելով համապարփակ կարգավորումների բացակայությունը, երկիրը հնարավորություն է տալիս տարբեր կրիպտո գործունեություններ իրականացնել:

Հայաստանում բիզնես գրանցման քայլ առ քայլ ուղեցույց

Հայաստանում բիզնես գրանցման քայլ առ քայլ ուղեցույց Հայաստանում բիզնես հիմնելը ունի բազմաթիվ առավելություններ, ներառյալ բարենպաստ հարկային համակարգն ու պարզեցված գրանցման ընթացակարգերը։ Այս ուղեցույցը մանրամասնորեն նկարագրում է գրանցման բոլոր փուլերը և բացատրում, թե ինչու է կարևոր ունենալ պաշտոնապես գրանցված ընկերություն՝ միջազգային գործարքներ իրականացնելու համար։

Կացության իրավունք Հայաստանում. Պատշաճ կարգը, Տեսակները և Պահանջները

Հայաստանը բազմազան կացության իրավունքների տարբերակներ է առաջարկում օտարերկրացիներին, ինչը դարձնում է այն գրավիչ երկիր՝ ձեռներեցների, ներդրողների, մասնագետների և երկարաժամկետ բնակիչների համար։ Երկրի բիզնեսի բարենպաստ քաղաքականությունը, ցածր հարկերը և ներգաղթի ճկուն պայմանները նպաստում են կացության քարտ ստանալու հեշտ գործընթացին