Մուտք

Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Documan™ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Documan™) www.documan.am կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Ընկերությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու:

3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

ԳԼՈՒԽ 2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ չեք և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Ձեր կողմից տրամադրված տվյալները հավաստի են, ինչպես նաև այն փաստը, որ Documan™ չի կարող ստուգել ձեր գործունակությունը:

ԳԼՈՒԽ 3. Documan™ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Documan™ իր հաճախորդներին մատուցում է ծառայություններ ուղղված ՀՀ տարածքում տարբեր պետական և մասնավոր հաստատություններում ներկայացուցչության, իրավախորհրդատվության տրամադրման, հաշվապահական և հարկային խորհրդատվության, հաշվապահական հաշվառման և իրավաբանական ծառայությունների մատուցման, Պատվերները Հաճախորդին հասցնելու (այսուհետ նաև՝ Ծառայություններ կամ Պատվեր):

2. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվություն: Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:

3. Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները ներառում են սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի հիման վրա իրավախորհրդատվության, ներկայացուցչության իրականացում Հաճախորդների անունից և վերջիններիս հաշվին,

Իրավախորհրդատվության տրամադրման,

Հաշվապահական և հարկային խորհրդատվության, հաշվապահական հաշվառման և իրավաբանական ծառայությունների մատուցման,

Պատվերների միջոցով Մեզ հասանելի դարձած` հաճախորդների իրավական փաստաթղթերի փոխադրման կազմակերպում Հաճախորդներին,

4. Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է հաշվին ունենալ բավարար միջոցներ նշված Պատվերը գնելու համար։

5. Documan™ իրավունք է վերապահում հետաձգել Պատվերները այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) Պատվերների կատարման ժամկետները, ինչպես նաև կասեցնել որոշակի Ծառայությունների մատուցումը:

6. Documan™ իրավունք ունի կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայությունները՝ այդ թվում սառեցնելով Ձեր հաշվին առկա գումարի տնօրինման հնարավորությունը և Պատվերների կատարումն ու հանձնումը, այն դեպքերում, եթե Ձեր հաշվով կատարվող գործառնությունները կասկածներ կառաջացնեն հաշվում առկա գումարների ծագման կամ Պատվերի օրինական օգտագործման վերաբերյալ։ Նման դեպքերում Ծառայությունների կասեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դուք կհիմնավորեք հաշվում առկա միջոցների օրինական ծագումը կամ Պատվերի նշանակությունը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործընթացների ավարտը։

7․ Դուք ընդունում եք, որ Ձեզ չպատկանող և սեփականատարիոջ կողմից չարտոնված քարտերով կամ վճարման այլ միջոցներով Ձեր կողմից կատարվող գործարքների բացահայտման կամ բանկերի կողմից Documan™ որևէ կերպ Ձեր կողմից օգտագործված գումարի հետ գանձման դեպքում Documan™ իրավունք ունի Ձեզնից պահանջելու տուգանք յուրաքանչյուր Պատվերի համար 200000 ՀՀ դրամ կամ օգտագործված գումարի մինչև 100%-ի չափով, որպես Documan™ պատճառված վնասի հատուցում։

8. Documan™ պատասխանատվություն է կրում իր կողմից Ծառայությունների պատշաճ կատարման, ինչպես նաև այն 3-րդ անձանց Ծառայությունների պատշաճ կատարման, որոնք Պայմանագրի շրջանակներում ներգրավվում են Ծառայությունների կատարմանը:

ԳԼՈՒԽ 4. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ծառայունները ընդունվում են 2 եղանակով` վեբկայքում համապատասխան հրահանգներն անցնելուց, առցանց վճարումը կատարելուց հետո (այսուհետ` Առցանց պատվեր) և մոտենալով մեր գրասենյակներից որևէ մեկը:

2. Առցանց պատվեր կատարելիս Օգտագործողը` վճարում կատարելիս վեբկայքի համապատասխան հատվածում (<<Ես կարդացել և համաձայն եմ վեբկայքի օգտագործման պայմանների և գաղտնիության քաղաքականության հետ>>) նշում կատարելով այդ մասին: Առցանց պատվերի դեպքում Մեր և Ձեր միջև կնքվում է Ծառայունների մատուցման պայմանագիր:

3. Ծառայությունները համարվում եմ ավարտված, երբ Ծառայությունների պատշաճ կատարումից հետո Documan™ Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է կատարողական ակտ:

ԳԼՈՒԽ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ծառայությունների մատուցման համար վճարը ծառայություն ստացողից որոշվում է Պատվերների ընդունման ժամանակ գործող սակագներով, այնուհանդերձ, եթե մինչև Պատվերի կատարումը ընկած ժամանակահատվածում ծառայության արժեքը փոփոխվել է, ապա Ծառայություն ստացողը վճարում է մինչ սակագների փոփոխությունը սահմանված Ծառայության արժեքը։

2. Հաճախորդը պատասխաատվություն է կրում Documan™ իր հաշվին մուտքագրված գումարների ծագման օրինականության համար։ Այն դեպքում, եթե երրորդ անձանց կողմից Documan™ կամ այլ կազմակերպության պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Հաճախորդը պարտավոր է հատուցել Documan™ կրած վնասները՝ հետգանձված գումարների չափով։ Մինչև վնասների հատուցումը Documan™ իրավունք ունի պահել և Ձեզ չհանձնել Ձեր Պատվերները։

3. Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն։

4. Հաճախորդը պարտավորվում է մինչև Պատվերի ստանալը ամբողջությամբ վճարել Ծառայությունների մատուցման վճարը։ Մինչև Պատվերի ստանալը Դուք պարտավոր եք զրոյացնել և մարել Documan™ հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները՝ կապված կոնկրետ այդ կամ ցանկացած այլ Պատվերների հետ։ Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր հաշվին դրամական միջոցներ մուտքագրելուց հետո, նշված դրմական միջոցները մուտքագրվելու օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում դրանք չօգտագործելու դեպքում, այն դուրս է գրվելու Հաճախորդի հաշվից։

ԳԼՈՒԽ 6. ՊԱՏՎԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Պատվերը տեղ է հասցվում ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեով և հանձնվում է Պատվերը ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին: Եթե Պատվերը հանձնվում է ստացողին Documan™ աշխատակցի կամ Ընկերության հետ համագործակցող այլ սուբյեկտի կողմից տուն կատարմանն միջոցով, ապա Պատվերը ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում`

անունը և ազգանունը,

ստորագրությունը,

պատվերի հանձնման օրը և ժամը:

2. Իրավաբանական անձանց հասցեագրված Պատվերների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:

ԳԼՈՒԽ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՊԱՏՎԵՐԸ

1. Պատվերը հանձնվում է, եթե առկա է անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերները, որոնք հասցեագրված են մինչև 16 տարեկան անձանց, հանձնվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա կամ օրինական ներկայացուցչին՝ համապատասխան փաստաթղթի հիման վրա:

2. Պատվերը հանձնվում է միայն փաստաթղթերի բնօրինակների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական վավերացմամբ պատճենների հիման վրա:

3. Պատվերը կարող է հանձնվել նաև Հաճախորդի կողմից լիազորված անձին, եթե անձը ունի գրավոր լիազորագիր (այդ թվում Կայքում լրացված) և անձը հաստատող փաստաթուղթ:

4. Պատվերը համարվում է պատշաճ հանձնված, եթե Documan™ սպասարկման կենտրոններում Հաճախորդը կամ այլ անձ ներկայացրել է Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ և դրա հիման վրա Պատվերը տրվել է Հաճախորդին, Պատվերի հասցեատիրոջը կամ Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձին: Ձեր կամ որևէ այլ անձի կողմից Ձեր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելը Մենք դիտարկելու ենք որպես Պատվերը ստանալու պատշաճ լիազորություն:

ԳԼՈՒԽ 8. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ

1. Եթե Ծառայություններից օգտվողները Ընկերության ինտերնետային Կայքում բացել են իրենց հաշիվը և լիցքավորել, ապա մուտքագրված գումարը հետ է վերադարձվում Ծառայություններից օգտվողներին հետևյալ կարգով՝

եթե գումարը մուտքագրվել է օնլայն փոխանցման միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է նույն հաշվեհամարին, ընդ որում եթե գումարը համալրվել է 120 և ավելին օրացուցային օր առաջ, ապա գումարի վերադարձ կատարվում է հատուկ կարգով՝ հայտի հիման վրա, որը տրամադրվում է Documan™ կողմից։

եթե գումարը մուտքագրվել է Ընկերության գործընկեր կազմակերպության գրասենյակում կամ տերմինալների միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է համապատասխան երկրի օրենսդրությամբ ընդունված գրավոր ապացույցի ներկայացման դեպքում (ստացական, ՀԴՄ կտրոն և այլն):

ԳԼՈՒԽ 9. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), այդ թվում` Պատվերի կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով: Ցանկացած պարագայում Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից ( դժգոհություն, պատվերի կորուստ, վնաս և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում առանց որևիցե նախազգուշացման արգելափակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Ընդ որում Հաճախորդի հաշվի արգելափակումը չի ազատում կողմերին միմյանց նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։

2. Հաճախորդի կողմից Ընկերությանը բողոք կարող է ներկայացվել , Պատվերի կատարման,կամ ակնկալվող կատարման օրվանից 30 օրվա ընթացքում։

3. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում է`

դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

պահանջի (բողոքի) էությունը:

4. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում 10 օրվա ընթացքում։ Հարկ եղած դեպքում դիմումի (բողոքի) քննարկմանը հրավիրվում է հաճախորդը, կամ նրա օրինական ներկայացուցիչը։

5. Հաճախորդները գրավոր դիմումի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:

6. Ընկերությունը պատասխանատվություն է կրում ծառայությունների չկատարման,կամ ոչ պատշաճ կատարման համար, եթե չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմք են հանդիսացել Documan™ կողմից կատարած գործողությունները, կամ անգործությունը։ Ընկերության մեղքով ծառայությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ ծառայությունների համար վճարված գումարը ենթակա է վերադարձի Հաճախորդի՝ կայքում գրանցած հաշվին համապատասխան գումարները մուտքագրելու միջոցով։

Բացառություն են կազմում Պատվերի կատարմանն ուղղված համապատասխան վճարման ենթակա գումարները՝

1․ ՀԾՀ-ի ստացման օժանդակության վճար

2․ Նոտարական թարգմանության օժանդակության վճար

3․ Փաստաթղթերի ստորագրման/ստացման համար գանձվող առաքման վճար

7. Ընկերությունը չի կրում պատասխանատվություն ծառայությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, եթե ___________

ԳԼՈՒԽ 10. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

1. Ընկերության Կայքը կարող է պարունակել այլ Կայքերի հղումներ կամ հիպերլինկեր (այսուհետ նաև՝ Այլ Կայքեր), հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, ապրանքներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց (այսուհետ նաև՝ Երրորդ անձանց նյութեր): Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում Երրորդ անձանց նյութերի և Այլ Կայքերի համար:

2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր Կայքի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:

ԳԼՈՒԽ 11. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

1. Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

2. Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

3. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,

Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,

կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,

Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,

կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,

կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,

օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ԳԼՈՒԽ 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

2. Պայմանագրի լուծման և Documan™ էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։

3. Պայմանագրի լուծման դիմումի ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուսից և ծանոթ է հաշվին առկա գումարի դրական մնացորդի հետ վերադարձի պայմաններին։

4. Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայամանգրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր բունուսները զրոյացվում են:

5. Եթե Պայմանագրի լուծման պահին Հաճախորդի հաշվին առկա է գումարի դրական մնացորդ, ապա գումարը վերադարձվում է համաձայն Պայմանների 8-րդ գլխի։

6. Այն դեպքում, եթե Հաճախորդը Պայմանագրի լուծման պահից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում չի ներկայացնում Պայմանների 8-րդ գլխով նախատեսված վճարման փաստը հավաստող անդորրագիրը (օրինակ՝ բանկային օրդեր, ինվոյս), ապա հաշվին առկա մնացորդը անցնում է Ընկերության սեփականությանը։