Մուտք
Կամ
Մուտք գործեք Google-ի միջոցով
Գրանցվել
Կամ
Գրանցվել Google-ի միջոցով
- Հաշվապահական ծառայություններ տարբեր ոլորտների բիզնեսների համար
- Մենք առաջարկում ենք մասնագիտական ծառայություններ՝ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով
- Հարկերի հաշվարկ և հարկային հայտարարագրերի պատրաստում
- Հարկային օպտիմիզացիայի հարցերով խորհրդատվություն
- Պայմանագրերի մշակում և վերանայում
- Իրավաբանական օգնություն՝ կապված գործարքների և պայմանագրերի հետ
- Աշխատանքային օրենսդրության և միգրացիայի հետ կապված խորհրդատվություն
- Մտավոր սեփականության պաշտպանություն
- Բիզնեսի գրանցման հետ միասին կդիմենք ՏՏ հարկային արտոնություններ ստանալու համար
- Դիմումը պետք է ստեղծվի գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում
- Մենք կկազմակերպենք համապատասխան մարմինների հետ աշխատանքի համակարգումը
- Մենք կներկայացնենք Ձեր շահերը լսումների ժամանակ
Ակտիվների իրացում, պարտքերի մարում, ֆինանսական պարտավորությունների լուծում և իրավական այլ ձևակերպումներ
Մենք կկազմակերպենք Ձեր բիզնեսի վերակազմավորման ամբողջ գործընթացը:
Գրանցեք Ձեր մտավոր սեփականությունը. միասին մենք կկանխենք ձեր մտավոր սեփականության օբյեկտների, տարբերանշանների, անունների և ծառայությունների ապօրինի օգտագործումը ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում
Գրանցեք մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որը կիրականացնի գործառույթներ հիմնական ձեռնարկության անունից
Արագ օգնություն՝ ընկերության կապիտալի և բաժնետերերի կառուցվածքի փոփոխության հարցում
Գրանցեք ձեր բիզնեսը Documan™ հարթակի միջոցով: Սկսեք անհատ ձեռնարկատիրությամբ կամ հիմնեք իրավաբանական անձ (ՍՊԸ, ԲԲԸ կամ ՓԲԸ): Առցանց համակարգը նախագծված է օգտատերերի համար հնարավորինս հարմար լինելու մոտեցմամբ։
Դուք կստանանք բոլոր իրավիճակներին վերաբերելի պատասխանները՝ անցնելով բոլոր քայլերի հաջորդականություններով։ Այլ հարցերի դեպքում մեր անձնակազմը պատրաստ է Ձեզ աջակցություն տրամադրել՝ առցանց վիրտուալ խորհրդատուի կամ հեռախոսազանգի միջոցով։
Դիմեք կացության կարգավիճակ ստանալու համար Documan™ հարթակի միջոցով՝ ընտրելով առկա տարբերակներից մեկը (մեկ տարի, հինգ տարի): Ձեր դիմումը առցանց ներկայացնելու համար հետևեք մի քանի պարզ քայլերի: Մենք կիրականացնենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը և պետական մարմիններ ներկայացումը:
Դուք կստանանք Ձեր բոլոր հարցերի պատասխանները քայլերով անցնելու ընթացքում։ Այլ հարցերի դեպքում մեր անձնակազմը պատրաստ է Ձեզ աջակցություն տրամադրել՝ առցանց վիրտուալ խորհրդատուի կամ հեռախոսազանգի միջոցով։
Հարկավոր է գրացվել Documan™ կայքում: Այնուհետև ընտրում եք անհրաժեշտ ծառայությունը, լրացնում անհրաժեշտ տվյալները և կցում պահանջվող փաստաթղթերը։ Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք, Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օնլայն չատի կամ հեռախոսազանգի միջոցով: Եթե փաստաթղթերը հայերեն թարգմանության կարիք ունեն՝ մենք կհոգանք դրանց թարգմանության մասին։
Բոլոր փաստաթղթերը կցելուց հետո անցնում եք վճարման փուլին: Մենք առաջարկում ենք վճարման հարմար տարբերակներ՝ Visa, ARCA, MIR, MasterCard վճարային համակարգերի միջոցով, կամ փոխանցում Documan™ ընթացիկ հաշվարկային հաշվեհամարին։ Ընտրում եք վճարման եղանակը և ավարտում վճարման գործընթացը: Ձեր անձնական հաշվի «կառավարման հարթակ» բաժնում Դուք կկարողանաք հետևել ծանուցումներին և պատվերի մշակման ընթացքին։
Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի հասցե։ Կախված Ձեր ընտրած ծառայություններից, Ձեզ անհրաժեշտ կլինեն փաստաթղթերի տարբեր փաթեթներ: Օրինակ, եթե ցանկանում եք բիզնեսի հիմքով կացության քարտ ստանալ, ապա, բացի փաստաթղթերի հիմնական ցանկից, ինչպիսիք են անձնագրի նոտարական թարգմանությունը, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը, Ձեզ անհրաժեշտ կլինեն նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են գործող բիզնեսի առկայությունը։ Կացության կարգավիճակ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է գտնել մեր կայքում՝ յուրաքանչյուր ծառայության համապատասխան ՀՏՀ բաժնում։
Ընկերության բացման կարգի և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին ավելի մանրամասն սահմանված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով
Ձեր կառավարման հարթակում կգտնեք տեղեկություններ Ձեր պատվերի ընթացիկ կարգավիճակի մասին: Այստեղ Դուք կարող եք խմբագրել ձեր պատվերը, չեղարկել ձեր պատվերը: Բացի այդ, ծանուցումները կուղարկվեն ձեր էլ.փոստին, և ցանկության դեպքում կարող եք ցանկացած պահի կապվել մեզ հետ՝ մանրամասներ ճշտելու նպատակով:
Փաստաթղթերի վերջնական ստորագրման նպատակով անհրաժեշտ կլինի այցելել մեր գրասենյակ կամ պատվիրել առաքման ծառայություն, որը գործում է Երևան քաղաքի տարածքում։
Մենք կկազմակերպենք բոլոր պահանջվող պետական տուրքերի և ծառայության հետ կապված այլ ծախսերի վճարումը: Մի քանի տարբեր վճարման փոխարեն մենք առաջարկում ենք պատվերը գրանցելու ընթացքում կատարել ընդամենը մեկ վճարում՝ Ձեզ հարմար տարբերակով: Սա հեշտացնում է ողջ գործընթացը և թույլ է տալիս կենտրոնանալ գորըթնացի այլ կարևոր հանգամանքների շուրջ:
Մեր հարթակում փոխանցվող և պահվող բոլոր տվյալները պաշտպանված են կոդավորման միջոցով: Սա ապահովում է գաղտնիությունը՝ նույնիսկ չարտոնված մուտքի դեպքում: Մենք օգտագործում ենք նույնականացման և թույլտվության բազմամակարդակ համակարգ՝ ապահովելով բացառապես լիազորված անձանց մուտքը։ Մենք անվտանգության կանոնավոր աուդիտներ ենք անցկացնում՝ պոտենցիալ խոցելի կետերը հայտնաբերելու և դրանք վերացնելու նպատակով: Մենք խստորեն հետևում ենք մեր Գաղտնիության քաղաքականությանը և չենք կիսում Ձեր տվյալները երրորդ կողմերի հետ՝ առանց ձեր թույլտվության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերի: